Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն եվ Իսրայելը՝ Արբեջանի հետ համագործակցությամբ. պատգամավոր

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Ադրբեջանի հետ համագործակցությամբ։

Այս հայտարարությունն արել է պատգամավոր Քյամրան Ղազանֆարին:

«Երկրի ներսում նպատակահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ:

Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս:

Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել:

Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»,- ասել է նա։

Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղղաթիռի կործանման պատճառը եղել է մառախուղի խիտ զանգվածի հանկարծակի առաջացումը: Դրա հետևանքով ուղղաթիռը բախվել է լեռանը։

You may also like...