Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ընդլայնված կազմով հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
455.jpg (190 KB)

Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»:

Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։

ՀՀ ԱԳՆ-ում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:

Լավրովը Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ժողովուրդների միջև խորը կապերը և հավելել՝ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

You may also like...