ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Այս մասին նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տարածվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,- նշել է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, նախօրեին՝ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից էր սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։
Այս մասին հայտարարել էր ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
