Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Մայիսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային։
«Անդրեյ Սիբիգան ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Ադրբեջանի աջակցության համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին ողջույնների համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Վլադիմիր Զելենսկին։
Երկրի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանը և Ուկրաինան մշտապես աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում մեր երկրների հարաբերությունների հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
