Սեպտեմբերին լինելու են ՔՊ վարչության ընտրությունները․ Սիմոնյան
Սեպտեմբերին լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վարչության անդամների ընտրություն է լինելու, մրցավազքը դեռ պաշտոնապես չի սկսվել, գործընկերները ակտիվ են, ու դեռ ավելի են ակտիվանալու։
Ես վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաև կանանց ներգրավվածությունը պետք է ավելի շատ լինի վարչության անդամների քանակում»,- ասաց նա։
