Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան
«Մենք երբեք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել»:
Այս գիշեր Խոզնավարում հնչած կրակոցների մասին լրագրողների հարցը լսելուց հետո Գրիգորյանն արձագանքել է.
«Միջադեպ եղել է, միջադեպի մասով մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ, բայց ես ուզում եմ նշել նաև սահմանազատման գործընթացը։
Հիմա եթե միայն այդ կետով եք իրադարձությանը նայում, նայեք նաև սահմանազատման գործընթացին։
Սահմանազատման արդյունքում հիմա 12.7 կմ սահմանազատված հատված ունենք, նաև հավելյալ սահմանային գիծ ունենք, որտեղ երկու կողմում էլ սահմանապահ զորքերն են գտնվում։ Վերջին 5 տարվա ընթացքում մեկ միջադեպ չի եղել։
Շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք։ Խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ Հայաստանն առաջընթաց է ունեցել:
