Իրանն ԱՄՆ-ի հետ գործարք չի կնքի առանց ուրանի հարստացնման հնարավորության. ԱԳՆ
Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար և ԱՄՆ-ի հետ չի կնքի գործարք՝ առանց իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության պահպանման, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Իրանը թանկ է վճարել այս հնարավորությունների համար, և չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, որոնք մեր երազանքը իրականություն դարձրին:
Կրկնում եմ՝ չկա հարստացում, ուրեմն չկա գործարք: Ո՛չ միջուկային զենքին, ուրեմն կա գործարք», — գրել է նա X-ում:
Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի սետղծման համար:
Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծարգարի համար հարստացված ուրանը գնի այլ երկրներից:
Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար:
