Հայկական կոնյակը ռուսական խանութներում վաճառքի ցուցանիշով 2–րդ տեղում է
Ռուսաստանում խանութներում գերակշռում են տեղական ապրանքները, ինչպես նաև հայկական կոնյակն ու վրացական բրենդին։Նման տվյալներ է ներկայացնում Sputnik Live-ը՝ հիմնվելով բաց աղբյուրների վերլուծության արդյունքների վրա։

Ռուսաստանում կոնյակի և բրենդիի արտադրության համար օգտագործվող հումքի 80%-ը ներկրվում է հիմնականում ԵԱՏՄ երկրներից, որոնց հետ գործում են առևտրային արտոնություններ։
Արտադրողները նշում են, որ սա վերջնական արտադրանքը դարձնում է ավելի մատչելի։
