Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել
Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՊԵԿ հարկային տեսուչներ»,- ասացին Կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է 3 անձ:
