ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են Թեհրանի մոտակայքում գտնվող երկաթգծին

Թեհրանից դեպի արևմուտք գտնվող Քերեջ քաղաքի երկաթուղային գծերը ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներին։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը:

Ավելի վաղ ավիահարվածների էին ենթարկվել իրանական քաղաքացիական ենթակառուցվածքի ևս երկու օբյեկտ՝ Քաշանի երկաթուղային կամուրջը և Թավրիզ ու Զենջան քաղաքները միացնող մայրուղու ավտոմոբիլային կամուրջը:

You may also like...