Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ (տեսանյութ)
Ադրբեջանական կողմը մոտ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել Բերդ բնակավայրի ուղղությամբ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե Տավուշում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքեր եղե՞լ են:
«Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված:
Հիմա հանգիստ վիճակ է»,- հավելել է մարզպետը:
