Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը:
Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին՝ հայտարարելով Իրանի դեմ գործողության մասին և նշելով, որ պատասխան հարվածներ կլինենև պետք է պատրաստ լինել երկար ժամանակ մնալ ապաստարաններում:
