Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Հունիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Գտնելով կայունություն՝ անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին:

Արմեն Գրիգորյանը, խոսելով սպառազինության ձեռքբերման մասին, նշել է, որ նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է միայն ու միայն պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա շրջանակներում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը թույլ կտա ապաշրջափակել կապուղիները ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում՝ հիմքում ունենալով հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումը:
