Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին և Իրանի ժողովրդին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի կապակցությամբ, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
«Ռուսաստանի Դաշնությունը կողմ է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Մոսկվան կշարունակի նպաստել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը»,- ասել է նա։
Նեթանյահուի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը:
Պուտինը նշել է իսրայելա-իրանական բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով բանակցային գործընթացին վերադառնալու և իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը։
Ռուսաստանի նախագահը հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը միջնորդական ծառայություններ մատուցելու իսրայելա-իրանական հակամարտության հարցում:
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
