Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ (լուսանկարներ)
Հայաստանի հյուսիսային հատվածում եղանակային կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:
Շիրակի և Լոռու մարզերում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու կարկուտի տեղումներով:
Քամին արդեն հասցրել է մի շարք ավերածությունների պատճառ դառնալ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր էջերում տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել Շիրակի մարզից:


