Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում, աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգերը:
Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը Իրանի մայրաքաղաքից։
Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտության ընթացքում առաջին անգամ Թեհրանում օդային տագնապի ազդանշանները միացել են ցերեկային ժամերին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածը կարող էր հասցված լինել Մեհրաբադ օդանավակայանին։
