Սա պատերազմական հանցագործություն է. Իսրայելը հարվածել է Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին. Բաղայի

Իսրայելը հարվածել է վնասվել է Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի Ֆարաբի հիվանդանոցին:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այս գործողությունն անվանել է միջազգային իրավունքի խախտում և պատերազմական հանցագործություն։

«Իսրայելական ագրեսորները թիրախավորել են Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի Ֆարաբի հիվանդանոցը:

Հարձակումները հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա, որոնք, ըստ տեղեկությունների, իրականացվել են նրանց պաշտպանության նախարարի հրամանով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և պատերազմական հանցագործություն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա:

You may also like...