Ժամանակի և ծախսերի խնայողություն՝ մաքսազերծման պրոցեսում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ևս մեկ նախադրյալ է ստեղծվում Հայաստանում Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի զարգացման համար։

Այս և մյուս բարեփոխումների միջոցով ցածր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների համար նախատեսվում է կիրառել մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր, որոնց միջոցով․

  • մաքսային մարմնի հետ շփումները հասցվելու են նվազագույնի,
  • սպասարկել արտահերթ,
  • սահմանային անցման կետերից ապրանքների բացթողնման հնարավորություն,

Արդյունքում՝ կկրճատվեն տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծվի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ՝ բարձրացնելով հսկողության արդյունավետությունը։

You may also like...