Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը
Իրանի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին խորհուրդ է տվել իսրայելական Հայֆայի և Թել Ավիվի բնակիչներին լքել այդ քաղաքները։ Այս մասին հայտնում է իրանական հեռուստատեսությունը:
«Օկուպացված հողերի՝ հատկապես Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացվել է լքել այս շրջանը՝ իրենց կյանքը փրկելու համար»,- ասել է Մուսավին։
Հայֆան և Թել Ավիվն են հենց ամենից հաճախ ենթարկվում են իրանական հրթիռային հարձակումների և դառնում անօդաչու սարքերի հարվածների թիրախ։
Մինչ այս Mash Telegram ալիքը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես Թեհրանի բնակելի թաղամասերին իսրայելական հարվածների ֆոնին մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջանում, ինչպես նաև խուճապ բնակիչների շրջանում, երբ մարդիկ փորձում են լքել քաղաքը։
Հիշեցնենք՝ այս զգուշացումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ «բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»։
