Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026-ի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Այս մասին հայտնել է Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ թերթը՝ նշելով, որ ՀՀ վարչապետն այս մասին հայտարարել է Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես փոխանցել է լրատվամիջոցը, Փաշինյանը ընդգծել է, որ կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում, և այս շրջանակում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։
