Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց, հնարավոր է մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է. Լուկաշենկո

Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը: Կարող ենք բողոքել, որ Հայաստանը չի եկել, դա մենք կարող ենք, բայց եթե ինչ-որ բան է տեղի ունենում դա չի կարող լինել մեկ կողմի մեղքը:

Այս մասին Եվրասիական տնտեսական ֆորումի բացման արարողությանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք պետք է փնտրենք պատճառը նաև մյուս կողմի մեջ:
Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց: Հնարավոր է մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է»,-նշել է Լուկաշենկոն:

You may also like...