Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները չկարողացան փոխել ուժերի հավասարակշռությունը Իսրայելի օգտին. ԻՀՊԿ

Միացյալ Նահանգները, միանալով Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, չկարողացավ փոխել հակամարտության մեջ ուժերի հավասարակշռությունը իսրայելական կողմի օգտին։

Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։

«Հանցագործ և պարտված ամերիկյան բանակի մուտքը հակամարտության մեջ՝ սիոնիստական ​ զինված ուժերի դժբախտ զինվորներին փրկելու համար, չկարողացավ փոխել ուժերի հավասարակշռությունը և Իրանի գերակշռող ուժը», — ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նշել է, որ Թեհրանը «կրկին» դա հասկացնել տվեց Վաշինգտոնին՝ Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա պատասխան հարված հասցնելով։

You may also like...