ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է ներկայացվել՝ կապված ռուսական կողմի ոչ բարեկամական քայլերի հետ, որոնք վնասում են երկու երկրների միջև հարաբերություններին:
Նշվել է, որ ռուսական լրատվամիջոցներում նկատվել են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ՝ կապված խուզարկությունների հետ, և որ անընդունելի է «էթնիկ հանցավոր խումբ» արտահայտությունների օգտագործումը ադրբեջանցիների նկատմամբ։
Մեկ անգամ ևս ուշադրության է ներկայացվել այն փաստը, որ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված օրենքի խախտումների մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն ու կպատժի մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:
