ՀՀ ՏԿԵ նախարարն ընունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։

Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։

Սանոսյանը նկատել է, որ ՏԿԵ նախարարությունը շատ մեծ է, տարբեր ոլորտներ է ներառում և համագործակցության լայն հնարավորություններ կան։

Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն ընդգծել է, որ հիացած է Հայաստանում կառուցվող ճանապարհներով, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների զարգացման միտումներով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ճանապարհաշինության, ջրամբարաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։

Կարևորվել է միջտարածաշրջանային՝ մարզերի ու քաղաքների միջև, համագործակցության հաստատումը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

You may also like...