Պապոյանն Արզական բնակավայրում հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։

515025795_1161861325983249_6174980619683233862_n.jpg (69 KB)

Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել է 120 լիտր թունաքիմիկատ:

Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը հետևել է դրոններով թունաքիմիկատների տարածման աշխատանքներին, տեղում դիտարկել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։

514791030_1161861365983245_8121160883682250914_n.jpg (93 KB)

«Քաղաքացիներից ահազանգեր էինք ստանում զբոսաշրջային վայրերում ծղրիդների լայն տարածման վերաբերյալ, որի հետևանքով վնասվում են բնակիչների բանջարաբոստանային մշակաբույսերը, և զբոսաշրջիկները խուսափում են այցելել այդ վայրեր։ Խնդիրը լուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մարզպետարանների, համայնքապետարանների և Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել են պայքարի հատուկ միջոցառումների իրականացում»,- նշել է Գևորգ Պապոյանը։

514538560_1161861415983240_4542434658133251996_n.jpg (134 KB)514540158_1161861465983235_799051924914374090_n.jpg (165 KB)514645683_1161861512649897_4616187658548830377_n.jpg (137 KB)

Ընդհանուր առմամբ նախարարության կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերին հունիս ամսին հատկացվել է 334 լիտր բույսերի պաշտպանության միջոց։

Միջոցառումների շրջանակում հունիսի 16-ին իրականացվել են պայքարի աշխատանքներ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (10 լիտր) և Հանքավան (10 լիտր) բնակավայրերում (100 հեկտար տարածքի չափով)։

Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի տնամերձ հատվածներում հողօգտագործողների կողմից պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել է 10 լիտր թունաքիմիկատ։

514594043_1161861675983214_8918062910437897654_n.jpg (273 KB)

Ընդհանուր նախատեսվում է իրականացնել օդային պայքար 260 հա հողատարածքի վրա։

Այցին մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

You may also like...