ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել ( լուսանկարներ,տեսանյութ)

2025 թվականի հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցել են նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։

515942346_702103276121833_129623668329006616_n.jpg (525 KB)516599819_702103349455159_1809517197621559680_n.jpg (346 KB)516636328_702103466121814_3424615579642952714_n.jpg (496 KB)

Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով և դիպուկահար հրացանով հրաձգությունից, 2 ոսկե մեդալ՝ «կողմնորոշում» վարժությունից։

516721886_702103229455171_8343764290122579982_n.jpg (398 KB)

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, որը մեդալներ է հանձնել հաղթողներին ու մրցանակային տեղեր զբաղեցրածներին։

515949259_702103396121821_6874610998334708920_n.jpg (309 KB)516801096_702103299455164_949559324741606021_n.jpg (322 KB)

You may also like...