Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Քննիչները ժամանել են մեր բնակարան, խուզարկություն են իրականացնում, այս ամեն ինչին սպասում էինք, դեռ մի քիչ էլ ուշացան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:

«Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,- ասաց Կարապետյանը:

Նրա ձեռքին գիրք կար, երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գիրք է, նա ասաց՝ վերցրել է, որ կարդա այնտեղ և որ արդեն պատրաստվել է ձերբակալվելուն:

«Գիտեի, պարզ է, իրենց բոլոր քայլերը պարզ են ու ընդունելի են, թող անեն այդ քայլերը, տեսնեն՝ իրենց հաջողությո՞ւն է բերելու, թե՝ չէ»,- ասաց նա:

Նա նշեց, որ հավաքի հետ է կապված իրեն ձերբակալելու որոշումը: «Մի բան պետք է լինի,  իրենք մի բան պետք է գտնեին, գտել են»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել ենք՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

 

You may also like...