7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը․ ծաղկի արտահանման խնդիրները ՍԱՏՄ ուշադրության թիրախում են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:

Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց համատեղ տեսչական վերահսկողությունից հետո թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:

Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

You may also like...