Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, ծագում է ժառանգական իրավունք․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում շեշտեց, որ իշխանությունը եկեղեցու դեմ չէ, այլ կանգնում է եկեղեցու սրբություն սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։

«Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու՝ 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է. ժողովը սահմանեց՝ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ կուսակրոնները պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է մոռանան անձնական կյանքի մասին, մոռանան ամուսնության մասին.

«Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության, նվիրապետության ուխտը նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն։

Եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չպետք է ծագեն, որովհետև Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա, եթե կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ ծագում է ժառանգական իրավունքը: Կուսակրոնության, նվիրապետության ուխտը նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն:

Կուսակրոնության ուխտագիրը հատուկ եմ կարդացել, որովհետև մարդն անձնական բոլոր արտոնություններից կամավոր զրկվում է, այսօր հակառակ պատկերն ունենք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...