Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ է տվել գործընկերներին, վստահեցրել՝ նոր պաշտոնում ևս կշարունակի ծառայել ՀՀ զարգացմանը

Հուլիսի 11-ին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ է տվել մարզպետի աշխատակազմի գործընկերներին նոր պաշտոնում իր առաքելությունը շարունակելու նախաշեմին։

Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետարանից:

«Նա շնորհակալություն հայտնեց թիմին համատեղ անցած ճանապարհի, նվիրվածության և արդյունավետ աշխատանքի համար՝ հատկապես ընդգծելով փոխադարձ վստահության ու միասնականության մեծ նշանակությունը մարզում իրականացված փոփոխությունների և հաջողությունների գործում։

Իր խոսքում նշեց, որ անկեղծ երախտագիտություն է հայտնում յուրաքանչյուրին՝ ունեցած ներդրման, պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար՝ ցանկանալով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անդադար առաջընթաց աշխատանքային գործունեության մեջ։

Վերջում Արգիշտի Մեխակյանը վստահեցրեց, որ նոր պաշտոնում ևս շարունակելու է ծառայել Հայաստանի զարգացմանն ու հանրային արժեքների առաջմղմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 12-ին հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն է:

You may also like...