Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին
Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին չդիպչել հայ ժողովրդին, այլ ապահովել նրանց անվտանգ կյանքը։
«Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ)… Նրա մարտավարությունը հետևյալն է. նա մեղադրում է ընդդիմությանը, իբր հենց ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։
Մենք ունենք լավագույն մարդիկ, լավագույնները, պարո՛ն Փաշինյան։ Մի՛ դիպչեք ժողովրդին։
Մենք պետք է հոգ տանենք ժողովրդի մասին, մենք պետք է գործենք հանուն ժողովրդի, որպեսզի նրանք լավ ապրեն, որպեսզի մարդիկ անվտանգ լինեն, որպեսզի նրանց երեխաները ապագա ունենան։
Իսկ դուք ի՞նչ եք անում», — ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Աբրամյանը։
