Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

101.jpg (659 KB)

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին՝ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Միաժամանակ երկրի ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումները՝ միջազգային հարթակների շրջանակում Հայաստանին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

102.jpg (764 KB)

Մայա Դաղերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ փոխգործակցության ու ակտիվ երկխոսության համար: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները կշարունակեն պատմական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը միտված քայլերը:

103.jpg (754 KB)

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

You may also like...