Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Երեք անչափահաս երեխայի, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։

Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ՝ սահմանվել են վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։

Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։

You may also like...