Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հարցը
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը:
Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են իրավիճակը Սիրիայի հարավում և Գազայի հատվածում:
Ֆիդանն ընդգծել է Սիրիայում հակամարտության շուտափույթ դադարեցման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
Թուրք նախարարն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումներին թույլ չի տրվի օգտվել իրավիճակի սրացումից:
Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ հակամարտության կայուն կարգավորման համար:
