Երբ և որտեղ կհանդիպեն ռուս-ուկրաինական պատվիրակությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպել այս շաբաթ Ստամբուլում, երկուշաբթի հաղորդել է Independent Turkce-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ ռուսական բանակցային թիմը հաստատել է, որ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին այս շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ։

Ավելի վաղ ռուսական բանակցային թիմը հաստատել էր, որ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին այս շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ։

Նախորդ ուղիղ բանակցությունները Ստամբուլում տեղի են ունեցել 2025 թվականին մայիսի 16-ին և հունիսի 2-ին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի համար ռուսական խմբի կազմում փոփոխություններ չեն լինի:

You may also like...