Ավշար համայնքի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի ավելի քան 22 մլն դրամ
Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է:
Վճռի հիման վրա հօգուտ Հայաստանի Հանրապետության Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:
