Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ Թուրքիան կդիտարկի որպես անվտանգության սպառնալիք
Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ Թուրքիան կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Մենք զգուշացնում ենք. ոչ մի ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։
Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ:
Թուրքիան նման գործողությունները կդիտարկի որպես իր անվտանգության սպառնալիք և կմիջամտի:
Իսրայելը ցանկանում է խափանել Սիրիայում անվտանգություն, խաղաղություն և կայունություն հաստատելու բոլոր փորձերը, ցանկանում է բաժանել Սիրիան։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նպատակն է քաոս ստեղծել Մերձավոր Արևելքում։ Բայց մենք՝ Մերձավոր Արևելքի երկրներս, դա թույլ չենք տա»,- ասել է նախարարը։
