Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը հարձակման է ենթարկվել զինված անհայտ անձանց կողմից։

Այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը:

Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են հարձակում իրականացրած 3 անձանց։

Տեղում աշխատում են նաև փրկարարները և շտապօգնությունը՝ դուրս բերելով տուժածներին դատարանի շենքից։    Հայտնի է 5 զոհի և 13 վիրավորի մասին:

You may also like...