Պարզաբանում եմ պահանջել՝ տեղի ունեցածը համարելով անթույլատրելի. Մինասյանը դիմել է Գյումրու քաղաքապետին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ քաղաքապետից պաշտոնական պարզաբանում է պահանջել՝ շատրվանների հետ կապված իրավիճակը համարելով անթույլատրելի:

Մինասյանը, մասնավորապես, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջել է պարզաբանել, թե ով է հուլիսին 27-ին կազմել շատրվանների երգացանկը և ով է նման երաժշտության պատասխանատուն, ով է տարածքի և շատրվանների շահագործման պատասխանատուն, ինչու՞ չի արգելվել Վարդավառի տոնին նման մեծ քանակի մարդկանց հոսքը շատրվանների մեջ այն դեպքում, երբ ներսում կան բազմաթիվ վտանգավոր պոմպեր ու լարեր:

Իր պահանջներով պաշտոնական գրությունը Սարիկ Մինասյանը հրապարակել է բաց ձևաչափով:

174.jpg (511 KB)

Նշենք՝ հուլիսի 27-ին Գյումրու երգող շատրվաններում միացված է եղել «Доля Воровская երգը:

You may also like...