Կերանայվեն փոխհատուցման գները. Ավանեսյանը հանդիպել է ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բժշկական կենտրոնների Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարների հետ:

Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկման օրակարգում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Վերակենդանացման և ինտենսիվ թերապիա բաժանմունք ընդունվող պացիենտների պահանջվող վիճակների, բժշկական ցուցումների, վերանայվող չափորոշիչների հարցն է եղել:

Նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը և ընդգծել է, որ վերանայվելու են պետության կողմից փոխհատուցման գները:

Մասնագիտական կազմով հանդիպումները շարունակական կլինեն:

You may also like...