Հայաստանը փոխադարձ առավելությամբ նախ կապ է ստանում ինքն իր, հետո՝ երրորդ երկրների հետ. Ռուբինյան

«Ինչպես որ Ադրբեջանն է կապ ստանում Նախիջևանի հետ, այդ նույն փոխադարձ առավելություններով Հայաստանը կապ է ստանում նախ՝ ինքն իր հետ, որովհետև, օրինակ, Կապանը և Մեղրին երկաթուղային կապ չունեն Երևանի հետ՝ Սյունիքով և Վայոց ձորով, դա սովետական ժամանակաշրջանում եղել է Նախիջևանով»,:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին։

Ռուբինյանի խոսքով՝ դրանով  նաև Հայաստանը ստանում է կապ երրորդ երկրների հետ:

«Երեկ թիվ մեկ քննադատությունը հետևյալն էր․ ասում էին՝ մենք Ադրբեջանին տալիս ենք տրանսպորտային կապ, բայց մենք մնում ենք շրջափակման մեջ, ՀՀ-ի համար ոչինչ չի բացվում: Սուտ է դա։ Պետք է բացել երեկ ստորագրված հռչակագրի տեքստը և հասկանալ, որ Հայաստանի համար տրանսպորտային կապը՝ Ադրբեջանի տարածքով, բացվելու է»,- մանրամասնել է Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

 Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

You may also like...