Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթում հայ չորս մարմնամարզիկ նվաճել է երզափակիչ փուլի ուղեգիր։
Այս մասին հայտնում ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։
Օղակներ վարժությունուում եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեպիոն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ վաստակելով համապատասխաննաբար 14,066 և 14,333 միավոր։

Ավելի ուշ նրանց միացել են երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը՝ հիանալի կերպով հաղթահարելով նժույգ թափեր վարժության որակավորման փուլը։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում պայքարը կսկսի ապրիլի 12-ին։
