Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 1 մլրդ 800 մլն դրամ է տրամադրում 8 մարզպետարանների

Կառավարության որոշմամբ հերթական՝ 1 800 091.3 հազար դրամ է հատկացվել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին:

Որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021, 2022 և 2023 թվականների 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագրեր: Մասնավորապես՝ իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը. Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ներհամայնքային 1-ին փող 2-րդ նրբ., 1-ին փող․ 9-րդ փակուղու ձոր իջնող հատված, 3-րդ փող 4-րդ նրբ․ մեջտեղի հատված, 4-րդ փող․ 7-րդ նրբ․ փողոցների ասֆալտապատում և կապիտալ վերանորոգում, Թալին համայնքի Արագածավան, Արտենի բնակավայրերի ասֆալտբետոնե պատվածքի հիմնանորոգում:

Արմավիրի մարզում իրականացվել են Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատման, Ապագա բնակավայրի մարզադպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներ:

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Գավառ համայնքի Գավառ, Նորատուս, Կարմիրգյուղ բնակավայրերում խաղահրապարակների և պուրակների կառուցում, Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցում և առկա համակարգի արդիականացում, Մարտունի բնակավայրի Երևանյան փողոցի 10,36,42,46,43,51,53,55, Գ. Զիրոյան փ. 25,26,31, Պռոշյան փ. 2,2Ա,4,6, Թումանյան փ. 3,5,7 բազմաբնակարան շենքերի բակային հատվածների սալիկապատում։

Լոռու մարզում՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային հրապարակի հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի մշակույթի և ժամանցի կենտրոնի հիմնանորոգում, Լեռնավան բնակավայրի ջրագծերի կառուցում և ներքին ցանցավորում, Լոռի Բերդ համայնքի Կողես և Յաղդան բնակավայրերի փողոցների կանոնավոր տուֆ քարով սալարկում, Թումանյան համայնքի Քարինջ և Չկալով բնակավայրերի գազաբաշխիչ ներքին ցանցի ընդլայնում, Թումանյան բնակավայրի փողոցների տուֆով սալարկում։

Կոտայքի մարզում՝ Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի Արվեստի դպրոցի շենքի մասնակի վերանորոգում, Արագյուղ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, Ջրվեժ համայնքի Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Զովունի բնակավայրում 2800 գծմ երկարությամբ ջրահեռացման ցանցի կառուցում, Զառ բնակավայրի ջրամատակարարման համակարգերի բարելավում, Քանաքեռավան բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում, Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Ձորաղբյուր բնակավայրի «Մեծ աղբյուր» աղբյուրակապերի և «Լճի մոտ» պոմպակայանի վերակառուցում:

Շիրակի մարզում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ Ամասիա համայնքի Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում, Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում։

Սյունիքի մարզում՝ Գորիս բնակավայրի Գալստյան փողոցի մի հատվածի, Գալստյան փողոցի թիվ 60, Մաշտոցի փողոցի թիվ 146, 148, 150 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ, Տեղ համայնքի Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցում։

Տավուշի մարզում՝ Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 800մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և ջրահեռացում, Այգեհովիտ, Վազաշեն բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, Իջևան բնակավայրի Ղարագյոզյան փողոցի 450 գծմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում ասֆալտապատմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ, 7-րդ, 10-րդ փողոցների տուֆապատում:

You may also like...