Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն հաստատվել է. Ալիևը՝ Ծինփինին

Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև:

Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը կայուն խաղաղության ապահովման համար:

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, նա նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ադրբեջանի սուվերեն զարգացման տեսլականը:

You may also like...