Պապիկյանը Իրանի դեսպանին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ պարգևատրել է գերատեսչական մեդալով
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար։
