Վարչապետը մասնակցել է շքերթից հետո Սի Ծինպինի կողմից կազմակերպված ընդունելությանը (լուսանկարներ)
Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված Տոնական միջոցառումների շրջանակում Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց։
Ընդունելությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:



Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։


