Կառուցապատողները հրավիրվել են ԱԺ՝ քննարկելու «Էներգետիկայի մասին օրենքում» առաջարկվող փոփոխությունները
Մարտի 18-ին կառուցապատողները հրավիրվել են Ազգային ժողով՝ քննարկելու «Էներգետիկայի մասին օրենքում» առաջարկվող փոփոխությունը:
«Հարգելի կառուցապատողներ,
սույն թվականի մարտի 18-ին հրավիրում ենք Ազգային ժողով քննարկելու «Էներգետիկայի մասին օրենքում» առաջարկվող փոփոխությունը, որը նպատակ ունի բազմաբնակարան շենքերի և բնակելի տների մասով էլեկտրական ցանցին միացումների գործընթացը մասամբ ազատականացնելու՝ կառուցապատողների համար շենքի կամ շենքերի և բնակելի տների խմբերի՝ էլեկտրական ցանցին միացման շինմոնտաժային աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու, ինչպես նաև հետագայում շենքի կամ հիշյալ խմբերի ներսում դրանց շինությունների սեփականատերերին իրենց միջև էլեկտրաէներգիայի փոխանցմանը, իրացմանն ու վճարումների կատարմանն առնչվող հարցերը փոխադարձ համաձայնությամբ որոշելու հնարավորությամբ:
Խնդրում ենք մասնակցության հայտերն ուղարկել fvb@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչև մարտի 13-ը ներառյալ՝ նշելով մասնակիցների տվյալները»,- ասվում է հայտարարության մեջ:
