Չինաստանն առաջին անգամ շքերթի ժամանակ ցուցադրել է իր ռազմավարական միջուկային եռյակը

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Պեկինում կայացած հանդիսավոր շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է երկրի ռազմավարական միջուկային եռյակը ներկայացնող հրթիռներ:

Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը:

Ցուցադրվել են «Цзинлэй-11» հեռահար ավիացիոն հրթիռը, «Цзюйлан-3» սուզանավից արձակվող միջմայրցամաքային հրթիռը, ինչպես նաև «Дунфэн-61» և «Дунфэн-31» ցամաքային միջմայրցամաքային հրթիռները։

photo_2025-09-03_08-59-13 (2).jpg (69 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պեկինում մեկնարկել էր Հաղթանակի շքերթը:

Երկրի գլխավոր հրապարակում լայնածավալ տոնակատարությունները սկսվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ Սի Ծինփինի ելույթով, որին հաջորդել է ռազմական շքերթը․ դրան մասնակցել են հազարավոր զինվորականներ, ավելի քան 100 ինքնաթիռ և երկրի զինված ուժերի հարյուրավոր ցամաքային տեխնիկա։

Ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ևս Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:

You may also like...