Ինչով են պայմանավորված տարածքային ստորաբաժանումներում կադրային փոփոխությունները. ՆԳՆ-ն մանրամասնել է

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմի հետ վերջին ամիսներին այցելել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ և անձամբ ամփոփել տարածքային բոլոր ստորաբաժանումների 2025 թվականի կիսամյակային արդյունքները։

Հաշվի առնելով յուրաքանչյուր ստորաբաժանման գրանցած արդյունքներն ու ծառայողների աշխատանքը՝ կատարվել են կադրային փոփոխություններ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնելով կադրային բավական մեծ թվով փոփոխությունները, ՆԳՆ-ից նշեցին.

«Կան և՛ ազատումներ, և՛ փոխատեղումներ, և՛ նոր նշանակումներ։ Նշանակումների մեջ կան առաջխաղացումներ, որոնք ևս իրականացվել են հաշվի առնելով ծառայողի կատարած աշխատանքը, գրանցած արդյունքները։

Նշենք նաև, որ նշանակումներն արվել են հաշվի առնելով Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված անշեղ սկզբումնքները»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում մի շարք ստորաբաժանումներում կատարվել են կադրային փոփոխություններ։

You may also like...