Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Զապորոժիեին: Վիրավորվել է 66-ամյա կին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ հարձակման հետևանքով բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ վերջին ժամերին Ռուսաստանը 474 հարված է հասցրել ուկրաինական 13 բնակավայրի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Ղրիմը և Սև ծովի ավազանը։

Սոչիում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով տղամարդ է մահացել:

You may also like...